Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ

Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ
07.10.2020 | 16:36

Ուրուգվայի կառավարությունը հայտարարել է.

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին: Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ, որի հետ միշտ պահպանել է ամուր բարեկամական կապեր»:


Ուրուգվայը վերահաստատում է իր աջակցությունը միջազգային հանրության կոչերին՝ երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադարի հաստատման, երկխոսության և բանակցությունների մթնոլորտի վերականգնման վերաբերյալ, որը, ըստ հայտարարության, անփոխարինելի պայման է հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում: Այս համատեքստում, Ուրուգվայը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի անդամների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու կոչերը։

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ